Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները տեղում մի քանի հոգու բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց են տեղափոխել 1 հոգու․ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխելուց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դասը սպասարկում է Հրազդան-Երևան թիվ 270 երթուղին։


Բաց մի թողեք
Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանք հոսպիտալացվել են․ Լուսանկար
Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքները
Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն, մեքենաները հայտնվել են դաշտում. 3 վիրավոր կա. Լուսանկար