Ռուս զինծառայողները հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Մոսկվայի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակումը։
«Երեկվանից ի վեր բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ։ Դրանցից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս», — գրել է նա «Մաքս» հարթակում։
Քաղաքապետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել Պետդումայի ընտրությունները, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նա նաև հայտնել է, որ մի քանի անօդաչու սարքեր հասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածք, իսկ դրանցից մեկը հարվածել է բնակելի շենքի․ զոհեր չկան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընթանում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների եզրափակիչ՝ երրորդ օրը։ Ինչպես ընդգծել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, թշնամիները չեն կարողանա խափանել քվեարկությունը։


Բաց մի թողեք
Քեյշա Լենս Բոթոմսը դարձել է ԱՄՆ-ում նահանգապետ ընտրված առաջին սևամորթ կինը. Լուսանկար
Դեմոկրատները հաղթանակ են տարել ԱՄՆ միջանկյալ ընտրություններում՝ վերահսկողություն հաստատելով Կոնգրեսի երկու պալատներում
«Ձեր երեխաներին ասեք, որ վատ մարդիկ պարտվեցին»․ մահմեդական նորընտիր սենատորը դիմել է նաև Թրամփին. Լուսանկար