25/09/2026

EU – Armenia

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի թիմին… Լուսանկարներ

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ հաղթելով գրոսմայստեր Իրինա Կրուշին։

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

8 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։

Ինչպես հայտնել է ֆեդերացիան, Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։

8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։