ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչության ծառայողները, իրականացնելով հսկայածավալ ճիշտ և գրագետ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, Երևանում բացահայտել են առանձնապես խոշոր չափի գողության դեպք։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում՝ հայտնի Մյասինկյան պողոտայում գործող «Վալենսիա» ռեստորանային համալիրի և հանդիսությունների սրահից առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել։
Նշված վայր են մեկնել ոստիկանները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու նշված ՍՊԸ-ի տնօրեն՝ Երևանի բնակիչ 64-ամյա Աշխեն Մ․-ի հետ զրույցում վերջինը հայտնել է, որ հունիսին ինքը իրենց մոտ որպես հաշվապահ աշխատող Երևանի բնակիչ 65-ամյա Լիլյա Ա․-ին է ի պահ հանձնել իրեն պատկանող 53 մլն 500 հազար ՀՀ դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար՝ հանձնարարելով, որպեսզի հաշվապահը գումարը պահի «Վալենսիա» համալիրում գտնվող սենյակներից մեկում եղած չհրկիզվող պահարանում։
Արդեն սեպտեմբերի 16-ին Աշխեն Մ․-ն Լիլյա Ա․-ից պահանջել է, որպեսզի նշված գումարից իրեն բերի 2 մլն դրամ, սակայն կարճ ժամանակ անց Լիլյա Ա․-ն մեկ այլ աշխատակցի միջոցով իրենց տեղեկացրել է, որ իրենց անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից ամբողջ գումարը անհայտացել է։
Մինչ քննիչները աշխատել են դեպքի վայրում, ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանում հաշվառված 36-ամյա Հովհաննես Պապոյանը, և այդ հանցագործությունները կատարելու համար նրան օժանդակել է «Վալենսիա» ՍՊԸ-ի հաշվապահ Լիլյա Ա․-ն։
Նույն օրը քրեական ոստիկանները Լիլյա Ա․-ին հայտնաբերել են Մյասնիկյան պողոտայում, իսկ նրա որդուն՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարանում, ապա անձնական ունեցվածքի գողություն և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխվում են Երևան քաղաքի քրեական վարչություն։
Կայքի տեղեկություններով՝ Հ․ Պապոյանը Լիլյա Ա․-ի որդին է։

Բաց մի թողեք
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով. Լուսանկար
Օշականցի Գեւորիկը եւս կալանավորվեց. Լուսանկար
Գողության դեպք՝ Երևանում