27/09/2026

EU – Armenia

44 օր ապրեցինք էմոցիոնալ ներկապնակի ողջ երանգները ու ոնց չխելագարվեցինք… Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը գրել է․

«44 օր ապրեցինք էմոցիոնալ ներկապնակի ողջ երանգները ու ոնց չխելագարվեցինք… կամ խելագարվեցինք …

Փա՛ռք ու պատիվ մեր նահատակված հերոսներին՝ արժանապատիվներին, արիներին. այս ցավն անամոք է, բայց իրենց ու իրենց հերոսական սխրանքները պարտավոր ենք սերտել, հիշել ու փոխանցել!

Սեպտեմբերը դարձավ տարելիցների համասփյուռ, բայց մենք նաեւ պարտավոր ենք հիշել, որովհետեւ «Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են այն կրկնելու»։
Միգուցե, հենց այս պատճառով էլ փորձում են ջնջել մեր հիշողությունը!
Իմ հերոսները!

Դավիթ Կարենի Խաչատրյան

Վարդան Վլադիմիրի Վարդանյան

«Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»։

Գարեգին Նժդեհ»։