ԲԱՔՎԻ ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ, ԵՐԵՎԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Նոր մանրամասներ են հայտնաբերվել Սյունիքի մարզի Սիսիանի Շաքի գյուղում հայտնաբերված Նասիմ Ռասիմ օղլու Մուսաևի վերաբերյալ, որը ս.թ. հոկտեմբերի 1-ին սողոսկել էր Շաքի գյուղի բնակիչներից մեկի տուն և ինքնաձիգի կրակահերթով վիրավորել անչափահաս երեխաների մորը` տան տիրուհուն։
Մասնավորապես պարզվել է, որ Սյունիքի մարզի Սիսիանի Շաքի գյուղում հայտնված ու ձերբակալված ադրբեջանցի զինվորական Նասիմ Ռասիմ օղլու Մուսաևը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, այլ ոչ թե ժամկետային զինծառայող` ինչպես պնդում է Բաքվի քարոզչական մեքենան։
Ըստ բաց հաղորդագրությունների Բաքուն սա.թ. սեպտեմբերի 29-ին (սակայն, կրկին ըստ բաց հաղորդագրությունների դեպքը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 26-ին) Երևանին տեղեկացրել է այն մասին, որ Սյունիքի մարզի շփման գծի հարավային և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկից (№190 զորամասը տեղակայված է Քաշաթաղի շրջանում) Նասիմ Ռասիմ օղլու Մուսաևը ինքնակամ լքել է զորամասը (տվյալ դեպքում պետք է հասկանալ մարտական դիրքը) և անցել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք։
Հերիք չէ այն, որ Երևանը երեք օր շարունակ թաքցրել է և պատշաճ կերպով չի տեղեկացրել իր քաղաքացիներին, դեռ մի բան էլ ավելին, ընդհանրապես չի ասվել այն մասին, որ ազերի զինվորը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է։
Ինձ ոչ-ոք չի կարող ապացուցել, որ այս միջադեպի հետևում այլ նպատակներ չեն եղել ու չկան։
Հարգելի հայրենակիցներ իմ այս գրառման նպատակը ձեզ իրազեկելն է, որպեսզի իմ Երկրի քաղաքացիները լինեն իրազեկված ու պատրաստ յուրաքանչյուր սցենարի։
Հ.Գ. Ազերպայճանական շփման գծի ողջ երկայնքով երբևէ ծառայություն իրականացրած ցանկացած անձից կարող եք իմանալ, որ 2020թ-ից սկսած թշնամու կողմում ոչ մի ժամկետային զինծառայող չի եղել ու չկա։ Թշնամին շփման գծի ողջ երկայնքով տեղակայել է հատուկ ջոկատայինների, մարտական բարձր պատրաստություն անցած զինծառայողների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների։ Ապացույցը 2021թ-ի մայիսի 11-ն է, 2021թ-ի նոյեմբերի 15-17-ն է, 2022թ-ի սեպտեմբերի 13-16-ն է, որոնց արդյունքում թշնամին զավթեց ու մինչև հիմա զավթած է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200կմ քառակուսուց ավելին։
Համաձայն Ազերպայճանի հանրապետության Գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության այդ երկրում հարուցվել է քրեական վարույթ զինծառայողի կողմից անհայտ հանգամանքներում զորամասը և զինվորական ծառայության վայրը ինքնակամ լքելու կասկածանքի հիմքով, իսկ սեպտեմբերի 26-ից իրականացվել են որոնողական աշխատանքներ: Մուսաևը, ըստ ծնողների հայտնած տեղեկությունների, ծառայելիս է եղել Քաշաթաղի (ըստ ազերիների` Լաչինի) վարչական տարածքում տեղակայված №190 զինվորական զորամասում:
Ի պատասխան՝ Վահան Մելիքյանը գրել է․ Մի ասացվածք կա՝ գողին ու հասկացաք ինչին՝ 40 օր է տևում․․․ Բայց, սրանց դեպքում՝ 40 օր էլ չտվեց։ Սա նույն ոչխար-ն է, որ հատել է սահմանն ու մտել մարդկանց տուն, պատանդ վերցրել ու կրակել։ Ամենահետաքրքիրը այն է, որ սա 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, մեդալները խոսում են դրա մասին։ ադրբեջանում այդ մեդալները տալիս են 44-օրյա պատերազմի վետերան-մասնակիցներին՝ համազգեստ՝ «QAZI» (Ղազի) անվանման նշանով։ «Ղազի» բառը ադրբեջանում օգտագործվում է պատերազմի վետերանների, հատկապես 2020 թվականի պատերազմի մասնակիցների համար՝ Հայրենական պատերազմի մասնակից, քաջ մարտիկ, մարտում աչքի ընկնելու, ինչպես նաև դիվերսիոն թափանցումների համար։

Բաց մի թողեք
Սերբ անջատողական քաղաքական գործիչ Միլորադ Դոդիկը շնորհակալություն է հայտնում Թրամփին և Պուտինին՝ Բոսնիայում վիճահարույց ընտրություններում հաղթանակ հայտարարելիս
Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում
Հայաստանի արտաքին քաղաքականության սնանկությունը՝ ամբողջ ծավալով