Երեկ` հոկտեմբերի 5-ին, ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնել է, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել։ Տեղեկությունը իրավապահները ստուգում են։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին. Լուսանկար
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW», «Mercedes»-ներ, երկու տրոլեյբուսներ․ Լուսանկար
«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»