Հայկ Սարգսյանի հարցը, որ շաբաթներ շարունակ օդում կախված է, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հնարավոր է հետողորմյա արվի։
Հրապարակ թերթը գրել է․ Նրա հարցը, ինչպես հայտնի է, հասել է ՔՊ վերահսկող հանձնաժողովին եւ վարչությանը։ Եվ չնայած շատերն ուզում են, որ Հայկ Սարգսյանը հեռացվի ՔՊ շարքերից, սակայն Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրի, առանձնապես շահագրգռված չէ։
Մեզ ասացին, որ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել իր հարցի քննարկմանը ներկա գտնվել եւ առաջիկայում պարզաբանումներ ներկայացնել։ Նա էլ իբր հուժկու փաթեթ է հետը տանելու եւ ոմանց մոտ ասել է, թե դա կարող է տրամագծորեն փոխել իրավիճակը, եւ իրեն չհեռացնեն շարքերից։

Բաց մի թողեք
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում
Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել
35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. Լուսանկար