ՀՀ ֆինանսների «փորձանք» Վահե Հովհաննիսյանը, որ կմկմում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս, օրերս իր հարցազրույցում խոսել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սովորական հարկատուների շարքին դասելու՝ Նիկոլի ցանկություններից:
Հրապարակ թերթը գրել է․ Նա հայտարարել է. «Այո, ՀՀ կառավարությունը (իմա՝ Նիկոլը) ներկայումս քննարկում է հենց այդպիսի տարբերակ, ըստ որի՝ Հայ Առաքելական Եկեղեցին կհարկվի ընդհանուր հիմունքներով, սակայն վճարված հարկերը կվերադարձվեն եկեղեցուն՝ նրա ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար»: Սկզբունքային մոտեցումն էլ իբր այն է, որ «եկեղեցին պետք է հարկեր վճարի այնպես, ինչպես բոլորը»։
Կասկած չունեմ, որ սա հերթական ֆինտուֆլյուշկան է: Նիկոլը, փաստորեն, Եկեղեցու դեմ իր իսկ սանձազերծած «պատերազմի» դաշտ է նետում նոր ծանր տեխնիկա՝ ի դեմս ֆիննախի, ՊԵԿ-ի, հակակոռուպցիոնի եւ այլ մարմինների, որ ցայժմ առանձնապես աչքի չեն ընկել հակաեկեղեցական արշավի ընթացքում:
Կարճ ասած՝ ՔՊ-ի պարագլուխը որոշել է մտնել Եկեղեցու գրպանը, բայց քանի որ դա խիստ հակասահմանադրական «ցանկություն» է, նա այդ շարքային գրպանահատությունը հանձնարարել է իր կառավարությանը, ֆիննախին, ՊԵԿ-ին եւ մյուսներին եւ փորձում է օրենքի ուժ տալ իր մտասեւեռմանը: Կհաջողվի՞ նրան «օրենքով» կողպտել Եկեղեցին՝ չեմ կարող ասել: Ֆիննախի «փորձանքն» ասում է՝ դեռ քննարկում ենք: ՊԵԿ-ում էլ երեւի սկսել են ձեռքերը շփել, որ հեսա-հեսա՝ ֆինանսական նոր աղբյուր են հայթայթելու իրենց պարգեւավճարների համար:
Լսեք, ուրեմն, պարոնայք ՔՊ-շնիկներ… Ես դեմ եմ, որ դուք հարկեք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այն էլ՝ այնպես, ինչպես մյուս հարկատուներին եք հարկում: Ձեր ֆիննախի հայտարարությունը՝ «…որպեսզի եկեղեցու հոգեւոր, մշակութային եւ սոցիալական գործունեությունը չտուժի, քննարկվում է առանձին իրավական կարգավորումներ ստեղծելու տարբերակ, որի շնորհիվ պետբյուջե մուտքագրված հարկային գումարները հետ կփոխանցվեն եկեղեցուն՝ իր իսկ կարիքների եւ նախագծերի իրականացման համար», ընդամենը «ֆռթոն» է: Ձեր նպատակը Եկեղեցու ֆինանսական հոսքերը վերահսկելն է, ինչի իրավունքը, շատ ներողություն, կառավարությունը չունի: Եկեղեցին արդեն իսկ հարկեր վճարում է ու քիչ չի վճարում, բարի եղեք գոհանալ եղածով:
Լավ է՝ չեք ասում՝ ՀԴՄ տեղադրենք մոմավաճառի մոտ… Դուք դա էլ կանեք: Գանձանակի վրա ՊԵԿ-ից մարդ դրեք, որ գրանցի դրա մեջ հավատացյալների գցած լումաները, անձնագիր պահանջի նվիրատուներից ու խաչհամբույր տվողներից… Ի դեպ, ձեր տիրուդավների հետ քննարկե՞լ եք այս հարցը: Կճոյանը, օրինակ, տեղյա՞կ է ֆինանսների «պատասխանատուի» հարցազրույցից: Այդ փորձանքը, ախր, վախեցած է սեփական հայտարարություններից անգամ: Ասում է՝ նոր օրինագիծը դեռ հանրային քննարկում պետք է անցնի: Հանրությունը ձեզ պատերին կտա այդ ապուշության համար: Հույսներդ ո՞ւմ վրա եք դրել, Եվրոպայի՞, ԱՄՆ-ի՞, Սորոսի՞, ոչ մի հարկ չվճարող աղանդավոր կազմակերպությունների՞… Հեռու խաղացեք ՀԱԵ-ից, բոլոր եկեղեցիներից եւ միջազգային կառույցներից ձեզ սա են ասում, պահանջում զերծ մնալ Եկեղեցու նկատմամբ պետական մեքենայի ճնշումներից:
«Այս գաղափարը դեռեւս վերջնականապես ընդունված օրենք չէ, այլ գտնվում է Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկումների փուլում։ Քանի որ փոփոխությունը պահանջում է հանրային լայն քննարկումներ եւ հստակեցումներ, ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետներ դեռեւս չեն սահմանվել»,- Վահե Հովհաննիսյանի այս խոսքերից քիչ է մնում արտասվեմ: Մտածում եմ՝ ո՞նց կարող է, էլի, Նիկոլի նախարարն այսքան ժողովրդավար լինել: Նստել, էս բոյի էշություն են մտածել, հիմա էլ այն գցում են ԱԺ-ի եւ հանրության գրպանը:
Ձեւը գտել են՝ ԱԺ մեծամասնությունը մի կոճակ է՝ կսեղմի, «գաղափարն» օրենք կդառնա, իրենք էլ այդ օրենքը թափ կտան Եկեղեցու գլխին ու կսկսեն կողոպտել: Թե բա՝ հարկերը վերադարձնելու ենք Եկեղեցուն… Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք, արա, դուք հարկեր վերադարձնո՞ղ եք…


Բաց մի թողեք
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. Լուսանկար
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել