08/10/2026

EU – Armenia

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում

«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս բավական կոշտ բառապաշարով էր խոսում հավաքականի մասին՝ հայտարարելով. «Թող մաքրվեն, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմի»։

Սակայն այս հայտարարության ֆոնին ուշագրավ է հենց մարզչի քաղաքացիության հարցը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մելիքյանը ՀՀ քաղաքացիություն չունի։

Մելիքյանն անձամբ է հրապարակային հարցազրույցում հայտնել, որ ունի Ուկրաինայի քաղաքացիություն և հանդես է եկել ուկրաինական անձնագրով։

Ստացվում է՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը «պատերազմ գնալու» բառապաշարով հայրենասիրության չափանիշներ է սահմանում ֆուտբոլիստների համար, մինչդեռ ինքն ունի այլ երկրի քաղաքացիություն։

Առանձին պարզաբանման կարիք ունի նաև նրա որդու կարգավիճակը։ Եթե նա ևս ՀՀ քաղաքացի չէ և այդ պատճառով չի ծառայել ու չի ծառայելու Հայաստանի զինված ուժերում, այդ հիմքով նրա վրա չի տարածվել կամ չի տարածվելու ՀՀ պարտադիր զինվորական ծառայության պահանջը։

Հայրենասիրության և «պատերազմ գնալու» մասին բարձրագոչ հայտարարությունները հատկապես պարտավորեցնող են, երբ դրանք հնչեցնում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

«Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ Եղիշե Մելիքյանից, սակայն նա այդպես էլ չմեկնաբանեց իրեն առնչվող հարցերը»։