Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը փորձում է «Նուբարաշենի» 57-րդ խցից իրեն համայնքապետ զգալ եւ ուսուցիչների տոնի առիթով հայտարարություն է տարածում, իսկ Մեղրիում նախընտրական քարոզարշավ է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ ՔՊ շարքերն անցած ՔՊ-ի համայնքապետի թեկնածու, գործարար Սերգո Գալստյանը, կրկնօրինակելով Փաշինյանին, տնետուն քարոզարշավ է անում՝ նրա լոզունգներով․ այդ մեկը դու ես, խնդրում է մեղրեցիներին՝ մասնակցել ընտրություններին ու ընտրել իրեն։ Նրա հետ է նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որը հոկտեմբերի 1-ից արձակուրդ է վերցրել, որ քարոզարշավին ակտիվորեն մասնակցի։ Փոխարենը ՔՊ Մեղրու կառույցի հնաբնակներն ակտիվորեն ներգրավված չեն նախընտրական պրոցեսին:
Չնայած նրանք մասնակցում են քարոզարշավին, բայց՝ կիսատ-պռատ, քանի որ իրենց կառույցի ղեկավար Անդրեասյանն անազատության մեջ է։ Քարոզարշավի նպատակով արձակուրդ են վերցրել նաեւ Գեղարքունիքի, Տավուշի մարզպետները։


Բաց մի թողեք
Լեգիտիմության ամբողջական բացակայություն
Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորն էլիտար «փաստաբան» ունի
Չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա