20/10/2026

EU – Armenia

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։

Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի որոշումներ են տրվել Գագիկ Ծառուկյանին, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին, «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Խնդրում եմ լրացնել քաղաքական կալանքների շարքը, որոնք չեմ արձանագրել։

Հ.Գ. Մասիս Մելքոնյանի որոշումներն ու Մանվել Շահվերդյանի քրեական գործերով « օրինական» որոշումներ չառաջարկել։ Դրանց դեռ կանդրադառնամ։ Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին…

Հ.Հ.Գ. սա սպառնալիք ու հատկապես՝ հոգեբանական ճնշում թող չդիտվի դատավորի նկատմամբ։ Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը…»։