20/10/2026

EU – Armenia

Կալլասը ահազանգում է ԵՄ արտաքին օգնության կրճատումների վերաբերյալ

Բյուջետային բանակցությունների ընթացքում ԵՄ-ի արտաքին գործունեությանն ուղղված ծախսերը զգալի կրճատումների են ենթարկվել։

Եվրոպական հանձնաժողովի հինգ անդամներ նախազգուշացրել են, որ ԵՄ-ի արտաքին բյուջեի՝ 38 միլիարդ եվրոյի չափով առաջարկվող կրճատումը կարող է խաթարել միության գլոբալ ազդեցությունը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված նամակում, որին ծանոթացել է «Rapporteur»-ը։

«Բավարար ռեսուրսների բացակայության դեպքում ԵՄ-ն վտանգում է կորցնել իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում», — գրել է արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Կայա Կալլասը՝ պատասխանելով պատգամավորներին (այս մասին առաջինը հայտնել է RTÉ-ն)։

Արտաքին գործունեության քաղաքականության ոլորտի համար պատասխանատու բոլոր հանձնակատարները՝ Յոզեֆ Սիկելան, Մարտա Կոսը, Դուբրավկա Շուիցան և Հաջա Լահբիբը, միացել են նամակին՝ մատնանշելով աղքատության կրճատման, կլիմայական նպատակների իրագործման և ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին ցուցաբերվող աջակցության հետ կապված ռիսկերը։

Նրանք նախազգուշացրել են, որ եթե իրականացվեն 2028-2034 թթ. բյուջեի՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ի սկզբանե առաջարկված ավելի քան 17%-անոց կրճատումները, դա «լուրջ հետևանքներ» կունենա ինչպես ԵՄ-ի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների համար։

«Այս համատեքստում ԵՄ-ի դերի նվազեցումը կարող է բացեր առաջացնել գործընկեր երկրներում՝ ունենալով ծանր հետևանքներ տեղի բնակչության համար և վնասելով ԵՄ-ի շահերը», — նշել են նրանք։

Հոկտեմբերի 10-ին Դուբլինը՝ որպես ԵՄ նախագահող երկիր, ներկայացրեց բյուջետային փոխզիջումային տարբերակ՝ առաջարկելով ընդհանուր առմամբ 159 միլիարդ եվրոյի կրճատումներ։ Այս քայլի նպատակն էր համաձայնեցնել ԵՄ անդամ պետությունների հակասական պահանջները և առաջ մղել բանակցային գործընթացը։

Ամենամեծ կրճատումները վերաբերել են մրցունակության ոլորտին (շուրջ 13% կամ 75 միլիարդ եվրո) և արտաքին գործունեության գործիքակազմին (ավելի քան 17% կամ գրեթե 38 միլիարդ եվրո)․ վերջինս, ի դեպ, քննադատության է արժանացել նաև անդ Մինչ «տնտեսող» երկրները ձգտում են ծախսերի է՛լ ավելի խորը կրճատումների, իսկ համախմբման քաղաքականությանը կողմ երկրների ավելի մեծ խումբը ցանկանում է պահպանել ավանդական մոտեցումները, ակնկալվում է, որ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կհասնի համաձայնության՝ առաջիկա շաբաթներին ներկայացնելով նոր փոխզիջումային տարբերակ։