ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Արարատի մարզ Արտաշատ համայնք – 40.09%
Արմավիրի մարզ Արաքս համայնք – 52.33%
Արմավիրի մարզ Արմավիր համայնք – 36.73%
Արագածոտնի մարզ Շամիրամ համայնք – 46.20%
Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք – 39.03%
Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք – 40.12%
Գեղարքունիքի մարզ Վարդենիս համայնք – 41.33%
Լոռու մարզ Ֆիոլետովո համայնք – 25.39%
Լոռու մարզ Ստեփանավան համայնք – 68.83%
Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք – 61.78%
Կոտայքի մարզ Հրազդան համայնք – 47.35%
Կոտայքի մարզ Գառնի համայնք – 37.19%
Շիրակի մարզ Ախուրյան համայնք – 47.06%
Շիրակի մարզ Արթիկ համայնք – 57.42%
Սյունիքի մարզ Գորիս համայնք – 54.54%
Սյունիքի մարզ Մեղրի համայնք – 57.97%
Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնք – 62.56%
Վայոց ձորի մարզ Վայք համայնք – 52.39%
Վայոց ձորի մարզ Ջերմուկ համայնք – 53.26%
Տավուշի մարզ Դիլիջան համայնք – 39.32%
Տավուշի մարզ Իջեվան համայնք – 40.88%
Հիշեցնենք՝ ՀՀ թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացել են ՏԻՄ ընտրությունները:
Իսկ 2 համայնքներում՝ Ֆիոլետովո և Շամիրամ կայացան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ հայտնել է․ «ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, Արտաշատում, Ախուրյանում, Իջևանում, Ջերմուկում, Վարդենիսում, Դիլիջանում, Արմավիրում, Մարտունիում, Ծաղկաձորում հաղթել են ՔՊ ներկայացուցիչները։
Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (21 համայնք) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասամբ հաղթել է։
Ստեփանավանում ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Վերջինն այս համայնքում ստացել է քվեների 41,38 տոկոսը (5504 ձայն), իսկ ՔՊԿ-ն՝ 35,2 տոկոսը (4681 ձայն), երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է (19,62 տոկոս)։
Մանրամասներն այստեղ
Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը: Համայնքապետ ընտրելու համար անհրաժեշտ է ավագանու ընդհանուր թվի կեսից ավելիի ձայները:
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում ձայների հաշվարկը շարունակվում է։ Այս պահի տվյալներով ընդդիմադիր ուժերը միասին ստացել են 5179 ձայն, ՔՊ`-ն 3922:
Եղեգնաձորում մնաց 8 ընտրատեղամաս:
Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 4407 ձայն (36.14%), «Ուժեղ Հայաստան»- 2 383 ձայն (19,54%), «Հանրապետություն» կուսակցություն- 445 ձայն (3,64%) եւ «Գործարար» կուսակցություն- 4952 ձայն (40,61%)։
Նշենք, որ «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը, ում աշխատանքից խորհրդարանական ընտրության ժամանակ դժգոհ էր իշխանությունը եւ դա էր պատճառը, որ ՏԻՄ ընտրության ժամանակ իշխանության թեկնածուն Լոռի Բերդ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն էր։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել էր, որ Արմեն Գրիգորյանը իրենց թեկնածուն չէ։ Գրիգորյանը անգամ հեռացել էր ՔՊ կուսակցությունից ու որպես անկուսակցական էր Գործարարի ցուցակում ներգրավված։ Ի դեպ «Գործարար» կուսակցությունը 2 համայնքում` Գավառում եւ Գորիսում Քաղպայմանագրի հետ դաշինքով է մասնակցում ընտրությանը, իսկ ինքը` Գրիգորյանը, ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու արդյունավետ համագործակցություն մաղթել։
Հայտնի են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցում էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ընտրություններին այս համայնքում մասնակցել է 10 162 ընտրող, որը կազմում ընդհանուր ընտրողների 41 տոկոսը։
ՔՊ–ն ստացել է 9530 ձայն կամ 93.78 տոկոսը։
ՔՊ–ին դեմ է քվեարկել 578 ընտրող կամ 5.68 տոկոսը։
Հայտնի են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ ՔՊ–ն, «Մեր համայնքը» դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և ՀՅԴ–ն։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
ՔՊ–ն ստացել է 12 320 ձայն կամ 67.61 տոկոս,
«Մեր համայնքը» ստացել է 2971 ձայն կամ 16.30 տոկոս,
ՀՅԴ–ն ստացել է 2053 ձայն կամ 11,26 տոկոս,
«Ապրելու երկիրը» ստացել է 878 ձայն կամ 4.81 տոկոս։
Ընդհանուր այս համայնքում ընտրություններին մասնակցել է 18 630 ընտրող, որը կազմում է 46 437 ընտրողների 40 տոկոսը։
Հայտնի են Արտաշատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Հիշեցնենք, որ այս համայնքում ընտրություններին մասնակցում է 3 ուժ՝ ՔՊ–ն, ՀՅԴ–ն և «Նոր դարաշրջան» կուսակցությունը։
ՔՊ–ն ստացել է 23 729 ձայն կամ 85.95 տոկոս,
ՀՅԴ–ն ստացել է 2929 ձայն կամ 10,59 տոկոս,
«Նոր դարաշրջանն» ստացել է 948 ձայն կամ 3,43 տոկոս։
Ընդհանուր այս համայնքում ընտրություններին մասնակցել է 27 728 ընտրող։
Ստեփանավան համայնք, նախնական հաշվարկ
Գործարար – 41.38%, 5504 ձայն
Քաղաքացիական պայմանագիր 35.20%, 4681 ձայն
Ուժեղ Հայաստան 19.62% 2609 ձայն
Հանրապետություն 3.41%, 453 ձայն
Մանդատների նախնական բաշխվածությունը`
Գործարար – 9
Քաղաքացիական պայմանագիր – 8
Ուժեղ Հայաստան – 4
Անվավեր 53 քվե: Այս մասին գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Մեղրիում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքում Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակը ստացել է 5,33%։
Շնորհակալ եմ մեր գործընկերներին եւ այն 253 մեղրեցիներին, ովքեր վստահեցին մեզ։ ՀԵՎԿ-ն առաջարկել է եվրոպական այլընտրանք։ Այա մասին գրել է ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանը։



Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանը կոչ է անում ստեղծել գյուղատնտեսության նախարարություն
Կվերցնե՞ն կառավարումը «Վեոլիա ջրից»
Գեղամ Մանուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է Մարիա Կարապետյանի քվեարկությամբ