Քրեական հետապնդում է հարուցվել խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի եւ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ։
Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են․ «Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի («Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյան, խմբ․) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ:
Այս մասին տեղեկությունը հարցմանն ի պատասխան հայտնել են Դատախազությունից. «Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,- ասվում է Դատախազության հաղորդագրության մեջ:
Ըստ տեղեկությունների՝ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։



Բաց մի թողեք
Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը. տեսանյութ
Քնի ժամին անչափահասին նկատել է միջանցքում, հրել խմբասենյակ, ձեռքերով և ոտքերով հարվածել
Մասիսի ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին․ նախաձեռնվել է քրեական վարույթ