Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ավարտել բանակային ստորաբաժանումների մարտական պատրաստությունը։
Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Վաշտի հրամանատարների հիմնական խնդիրն է հասնել իրենց ստորաբաժանումների լիակատար մարտական պատրաստությանը, իսկ դրան հասնելու ուղին անընդհատ և ինտենսիվ մարզումներն են», – ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ հրամանատարները պետք է ստեղծեն ստորաբաժանումներ, որոնք «լի են հեղափոխական անսասան համոզմունքով և հայրենասիրությամբ», որտեղ յուրաքանչյուր մարտիկ «արժե հարյուր»։


Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակ
Խայտառակ տեսանյութեր են հրապարակել մեր մասին` մոնտաժված, կոնտեքստից կտրված
«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին