Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դրական եմ գնահատում, որ ընդդիմադիր տարբեր ուժեր վերջապես սկսեցին խոսել միասնական ճակատով դիմադրելու մասին։ Շատ ողջունելի է։
Որպեսզի միասնական այդ ճակատի իրական լինելը համոզիչ լինի նրանց համար, ովքեր այդ ճակատի շուրջ ենթադրաբար պետք է մոբիլիզացվեն, անհրաժեշտ են որոշ քայլեր՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրները նախկինում էլ են միասնական ինչ-որ ձևաչափեր փորձել ստեղծել (ՀՓՇ, Դիմադրության շարժում, Ազգային խորհուրդ (2023-ին), Սրբազան շարժումն էլ էր որոշ ժամանակ միասնական ճակատի դեր տանում), մեծ խոստումներ տվել և դրանք բոլորն իրենց հայտարարված նպատակներին չեն հասել ու ժողովրդի ոգևորությունն ու էներգիան ըստ էության մսխել են՝ ուժեղացնելով Նիկոլի դիրքերը։
Ահա այդ քայլերից մի քանիսը.
1. Կարևոր է ոչ միայն հստակ նպատակներ ձևակերպելը, այլև այդ նպատակներին հասնելու քայլերի հստակ հաջորդականություն ներկայացնելը։ «Մենք հավատում ենք, որ կստացվի» տիպի հայտարարությունները, կներեք, բայց վաղուց արդեն վստահություն չեն ներշնչում։
2. Ճակատի առանց բացառության բոլոր մասնակիցները պետք է դադարեցնեն հանրային դաշտում իրար խփելը թե՛ ուղիղ, թե՛ միջնորդավորված։ Դա անելու միակ ձևը հետևյալն է. եթե ասում եք, թե «Էսինչը մեր թիմից չէ, մենք իր ասածների համար պատասխանատու չենք», ապա պետք է հրապարակային ու հստակ դիստանցավորվեք այդ Էսինչից և շատ կոշտ դատապարտեք այդ Էսինչին մուտիլովկեքի և պառակտելու համար։
3. Պետք է ունենաք սցենարներ, թե ինչպես եք գործում, երբ զարգացումները ձեր պլանավորված կերպով չեք գնում։ Շարժման առաջնորդները, համակարգողները պետք է ստեղծեն պարտություններից դասեր քաղելու և դրանցից ավելի ուժեղացած դուրս գալու մեխանիզմներ, հակառակ դեպքում շարժումը օրեցօր մաշվելու է ու թուլանա։ Իսկ շարժում մաշեցնելու արվեստին Նիկոլը կատարյալ է տիրապետում։
4. Ամեն դեպքում շարժման պլանավորման հորիզոնը պետք է լինի առնվազն 1,5–2 տարի։ «Պատրաստ ենք երկար պայքարի, նույնիսկ մինչև Նոր տարի» տիպի մտայնությունը շարժման պարտության ռեցեպտ է։
Առանց առնվազն վերոնշյալ քայլերի այս շարժումը վերածվելու է Նիկոլի հերթական ազգակործան քայլերը լեգիտիմացնելու գործիքի։ Էլի քայլեր կան անելու, բայց դրանց մասին հետո…


Բաց մի թողեք
Եվ այսպես, բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը
Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի nչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին․ Լևոն Զուրաբյան
Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել