Ադրբեջանի օդանավակայանները, հնարավոր է, թիրախ են դարձել Իրանի հետախուզական գործողության շրջանակներում՝ Չինաստանի օգնությամբ:
Ռուսական Telegram ալիքների համաձայն, Թեհրանը չինական Emposat տիեզերական ընկերությունից խնդրել է Ադրբեջանի ռազմական և քաղաքացիական օդանավակայանների արբանյակային պատկերներ:
Տեղեկությունը շրջանառել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ենթադրվում է, որ Գյանջայի, Ֆիզուլիի, Լաչինի և Նախիջևանի օդանավակայանները եղել են հիմնական թիրախները: Ըստ որոշ տեղեկությունների, Չինաստանն արդեն իսկ համապատասխան պատկերները տրամադրել է Իրանին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ռուսական ՏԳ ալիքների հաղորդագրություններին, նշում են, որ Emposat-ը համագործակցում է Իրանի հետ այս տարվա սկզբից:
Ավելին, 2026 թվականի ապրիլից ի վեր Emposat-ը, չինական մեկ այլ ընկերության՝ Earth Eye-ի հետ միասին, մասնակցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիատիեզերական ուժերի համար TEE-01B հետախուզական արբանյակի մշակմանը:


Բաց մի թողեք
Մոլդովան եվրաինտեգրման շրջանակներում Ռուսաստանի հետ կսահմանի վիզային ռեժիմ
Լիտվայում Գերմանիայի հրամանատարությամբ մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Թրամփին լուրջ փորձություններ են սպասվում․ ինչ են մտադիր անել դեմոկրատները