08/11/2026

EU – Armenia

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը

Բացարձակ մարտական առաջնության (UFC) ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է զբաղեցնել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը, որը նրան առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

«Մեզ պետք են այս մարդիկ, որպեսզի մեզ պաշտպանեն խելագար ձախերից։ Դանան կդառնա մամուլի քարտուղար, որը նման չի լինի ոչ մի ուրիշի։ Դանա՛, խնդրում եմ, համաձայնի՛ր», — շաբաթ օրը գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահի օգնականներից մեկը ենթադրել է, որ նա գուցե կատակել է։ Սակայն Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը պաշտպանել է նախաձեռնությունը՝ վերահրապարակելով Թրամփի գրառումը և Ուայթին կոչ անելով ընդունել առաջարկը։

UFC-ի ղեկավարն ինքը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ուղղակիորեն չի մեկնաբանել իրավիճակը։ Նա միայն հայտնել է, որ երկուշաբթի մտադիր է Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ։