08/11/2026

EU – Armenia

ԱՄՆ միջանկյալ ընտրությունները չեն փրկի Եվրոպան

Եթե Թրամփը հարգանքով չէր վերաբերվում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսին, ապա դեմոկրատների ղեկավարած Կոնգրեսին նա էլ ավելի քիչ կգնահատի։

Ի՞նչ կփոխվի Եվրոպայի նկատմամբ արտաքին քաղաքականության հարցում, եթե առաջիկա միջանկյալ ընտրություններում դեմոկրատները ստանձնեն Կոնգրեսի վերահսկողությունը։ Երեք շաբաթ առաջ Վարշավայի անվտանգության ֆորումում այս հարցն ուղղվեց դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Հայմսին։

Նրա պատասխանը՝ «Մակերեսորեն՝ ամեն ինչ»։

Հայմսը, ով երեկ վերընտրվեց, չի սխալվում։ Եթե Ներկայացուցիչների պալատն ու Սենատը անցնեն դեմոկրատների վերահսկողության տակ, Վաշինգտոնի հռետորաբանությունն ու մոտեցումները կդառնան ավելի չափավոր, հանգիստ և, որ կարևոր է՝ ավելի հնչեղ։ ԱՄՆ-ը կսկսի վերականգնել իր անդրատլանտյան կապերը։

Դեմոկրատների ղեկավարած Ներկայացուցիչների պալատը կսահմանի քաղաքական օրակարգը, կվերահսկի լսումների, օրենսդրական նախաձեռնությունների և բյուջետային հատկացումների ժամանակացույցը, ինչպես նաև կունենա ծանուցագրեր (subpoena) ուղարկելու լիազորություն։ Այս ամենը կանցնի մի քաղաքական ուժի ձեռքը, որն ավելի մեծ պատրաստակամություն ունի պաշտպանելու, ներդրումներ կատարելու և խթանելու անդրատլանտյան գործընկերությունը։ Փենսիլվանիայից ընտրված կոնգրեսական Բրենդան Բոյլը ՆԱՏՕ-ն բնորոշել է որպես մարդկության պատմության մեջ ամենահաջողված անվտանգության դաշինքը։ Բոյլն այժմ կգլխավորի Բյուջետային հանձնաժողովը՝ միաժամանակ պահպանելով ԵՄ հարցերով խմբի (EU Caucus) ղեկավարի իր պաշտոնը։

Դեմոկրատներն արդեն իսկ քննադատել են նախագահ Թրամփի մոտեցումը, ըստ որի՝ Եվրոպան դիտարկվում է որպես արագ և ագրեսիվ գործարար գործարքների տարածաշրջան։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի սեպտեմբերյան զեկույցում, որը կոչվում է «Վճարիր՝ մասնակցելու համար. Արևմտյան Բալկաններ» (Pay to Play in the Western Balkans), մանրամասն ներկայացվում են կապերը վարչակազմի և Բալկաններում գործող կասկածելի գործարար շրջանակների միջև։ Այդ կապերին, մեղմ ասած, պակաս Միջանկյալ ընտրությունները չեն փոխի այն փաստը, որ Դոնալդ Թրամփը մինչև 2028 թվականի հունվարի 20-ը կպահպանի նախագահական պաշտոնի ընձեռած հզոր հարթակը՝ իր քաղաքականությունը թելադրելու համար։ Սոցիալական ցանցերի և գործադիր հրամանագրերի միջոցով քաղաքականության միակողմանի հայտարարումը կշարունակի գործել։

Գործադիր իշխանությունը նաև կպահպանի իր կառուցվածքային առավելությունը Կոնգրեսի նկատմամբ՝ արտաքին քաղաքականության ոլորտում։ Ճիշտ է, Կոնգրեսն է ընդունում օրենքները և ֆինանսավորման մասին օրինագծերը, սակայն կանոնների սահմանման, կատարման և իրականացման փուլերում Կոնգրեսի մտադրությունները կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։

Այս նախագահն ընդլայնել է գործադիր իշխանության լիազորությունները՝ դուրս գալով պատմական ցանկացած նախադեպի սահմաններից. դա հասել է այն աստիճանի, որ դատարանները ստիպված են եղել միջամտել։ Մինչդեռ Կոնգրեսն արդեն տասնամյակներ շարունակ իր լիազորությունները զիջում է գործադիր իշխանությանը։ Ռազմական ուժի կիրառման թույլտվությունները վերանայելու և ուղղորդելու, կամ մաքսային սակագների սահմանման հարցում հստակ սահմանագիծ գծելու նախկին անկարողությունը իշխանությունը փոխանցել է նախագահին։

Միջանկյալ ընտրությունները ոչ մի կերպ չեն նպաստի օրենսդիր և գործադիր ճյուղերի միջև համագործակցության բարելավմանը։ Կարելի է ենթադրել, որ եթե նախագահ Թրամփը հարգանքով չէր վերաբերվում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսին (որը գրեթե ոչինչ չարեց՝ զսպելու նրա կողմից գործադիր իշխանության ընդլայնումը), ապա դեմոկրատների ղեկավարած Կոնգրեսին նա էլ ավելի քիչ կգնահատի։ Օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն դժվար թե հնարավոր լինի, կամ էլ այն կսահմանափակվի միայն քաղաքական նեղ խնդիրներով։ Իշխանությունների տարանջատվածությունը կարող է նախագահին ներքին քաղաքական օրակարգից շեղել դեպի ավելի ագրեսիվ և միակողմանի արտաքին քաղաքական գործողություններ։

Միջանկյալ ընտրությունները նաև չեն վերացնի այն պարտավորությունների քննարկման անհրաժեշտությունը, որոնք հիմք են հանդիսանում անվտանգության «հովանոցի» համար։ Սա ներառում է ՆԱՏՕ-ի ծախսերը (թե որքան և ինչի վրա են ծախսվում), Եվրոպայում ԱՄՆ ուժերի տեղակայումը, ինչպես նաև Եվրոպայի ռ Թեև այս բոլոր փորձերը ձախողվեցին, նախագահի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, ողջամտությունը կասկածի տակ դնելու կրկնվող կոչերը խոսուն են։ Հուսանք, որ ավելի շատ կոնգրեսականներ և սենատորներ նույնպես համարձակություն կունենան՝ պնդելու Կոնգրեսի ունեցած լիազորությունները։

Անդրատլանտյան դաշինքը հրատապ վերականգնման կարիք ունի։ Միջանկյալ ընտրությունները չեն փրկի Եվրոպան, սակայն նոր Կոնգրեսը կարող է իր դերն ունենալ այն թշնամանքը մեղմելու գործում, որին Թրամփն այդքան կամովին տուրք էր տալիս։