Մենք չենք ասում` մարդիկ հանկարծամահ չեն լինում, եւ 46 տարեկան մարդը չէր կարող սրտի ինֆարկտից մահանալ: Եվ չենք ասում, որ իրավապահները չպետք է պայքարեն ընտրակաշառքի ու հանցագործությունների դեմ:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց երբ անմեղ մարդուն` Արսեն Գեւորգյանին, քաղաքական կողմնորոշման համար կալանավորում են: Երբ իշխանությունն ընտրակաշառք է բաժանում, բայց դրա մեջ մեղադրում է ընդդիմադիրներին: Երբ դատական համակարգը ստրկացնում են, նախաքննության մարմինները համալրում տգետ քննիչներով ու բացահայտ քաղաքական հետապնդումներ իրականացնում` հալածում իրենց ընդդիմախոսներին ու քննադատողներին, երբ փակում են արդար ընտրությամբ իրենցից ազատվելու բոլոր հնարավորությունները եւ ամենանողկալի մեթոդներով վերընտրվում, դա ոչ մի արդարացում չունի:
Դա հասարակությունը չպետք է հանդուրժի եւ ամեն կերպ պետք է իր ցանկությունը տեղ հասցնի` խոսքով, գործով, վերաբերմունքով, պայքարով, մերժումով: Չի կարող հասարակությունը հանգիստ վերաբերվել, երբ 29-ամյա հղի կնոջ են վրաերթի ենթարկում եւ անօգնական թողնում փողոցում` միայն այն պատճառով, որ վարչապետի մահաբեր շարասյունը 100-ի տակ սուրա Երեւանի փողոցներով:
Չի կարող հասարակությունը հանգիստ վերաբերվել ընդդիմադիր գործչին հորինված մեղադրանքով կալանավորելուն եւ մահվան հասցնելուն։ Չի կարող հասարակությունը մոռանալ դատարանի դահլիճում հանկարծամահ եղած Արմեն Գրիգորյանին, իր տան բակում սպանված Վալոդյա Գրիգորյանին, 2 տարի 7 ամիս ազատազրկման մեջ անցկացրած, ապա արդարացված Մամիկոն Ասլանյանին:
Չի կարող հասարակությունը հանգիստ վերաբերվել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն անամոթաբար խլելուն: Չի կարող հասարակությունը հանգիստ նայել, թե ինչպես են պատգարակի վրա Գագիկ Խաչատրյանին դատարան տանում-բերում:


Բաց մի թողեք
Ամեն կերպ փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ Լուսանկար