19/11/2026

EU – Armenia

Երազում էր, որ Մանվելը միանար իրենց. Ինչքան էլ փորձեն մոռացության տալ. Տեսանյութ

Գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյոթը՝ կից գրելով.

«Այսօր հորս՝ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։

Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ։ Նա կա՛ ու կլինի իր անցած մարտական ճանապարհով, հայրենիքին նվիրած տարիներով ու թողած գործերով։ Ինչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել։

Եկեք նրան հիշենք իր անցած ճանապարհով, իր պատմություններով ու ժպիտը դեմքին»,- գրել է նա։

Տեսանյութն՝ այստեղ

Ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում հնչեցրած քննադատություններին՝ հիշեցնելով 2008 թվականի իրադարձությունները։

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը պնդել է, որ այդ ժամանակ Փաշինյանը Օպերայի հարակից տարածքում մասնակցել է Մանվել Գրիգորյանին ուղղված կոչերին՝ վանկարկելով նրա անունը և ցանկանալով, որ վերջինս միանա իրենց։

Պատգամավորը նշել է, որ այդ ժամանակ ինքը դեռևս անձամբ ծանոթ չի եղել Մանվել Գրիգորյանի հետ։

«Երազում էր, որ Մանվել Գրիգորյանը գնա, իրենց միանա, կամ իրենց հետ լիներ»,- ասել է նա: