Սեւանի ՏԻՄ ընտրություններին 3 քաղաքական ուժ են առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը, «Միասնական համայնք» կուսակցությունը, որի համայնքապետր թեկնածուն Ծովագյուղի նախկին համյանքապետ Վահրամ Գեւորգյանն է եւ «Վստահություն» դաշինքը, որի կազմում են «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը եւ «Ռամկավար ազատական» կուսակցությունը։ «Վստահություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Սեւանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը։
Թեեւ առաջին հայացքից թվում է, թե դաշինքը Քաղպայմանագրից անջատ է, սակայն քարոզարշավից պարզ է դառնում, որ քաղաքական ուժը եւ ուժի համակիրները սատարում են Նիկոլ Փաշինյանին։
Մասնավորապես Լճաշեն բնակավայրում իրականացվող քարոզարշավի ժամանակ Մուրադյանի թիմակիցը ելույթի ժամանակ ընդգծեց․ «Շնորհակալ եմ նրա համար, որ Ազգային ժողովի ըմտրություններին մեր համայնքի ակտիվ մասնակցության եւ շատ ճիշտ ընտրության համար, որ մենք 75 թե 80 տոկոս ձայն տվեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը այսօր իշխանական կուսակցություն է, առավել եւս բոլորս գիտակցում ենք, որ մենք մեր ձայնը տվեցինք Նիկոլ Փաշինյանին, ես լրացուցիչ սա ասացի, շնորհակալություն հայտնելով, որ իմ համագյուղացիները շատ ճիշտ են մտածում, էն մեխը տեղին են խփում, դա է կարեւոր ընկերներ, բոլորս պետք է համախմբվենք, ողջ հանրապետությունը պետք է ճիշտ մտածի, որպեսզի այս վերջին 30 տարիների տանջանքը, չարչարանքը, էն մեր ապրած սեւ օրերը փոխարինվեն պայծառ ապագայով»։ Ելույթի ավարտին ներկաները՝ Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ ծափահարեցին իրենց թիմակցին։
Հատկանշական է, որ «Վստահություն» դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից ելույթի նշված հատվածը մոնտաժվել է եւ չի հրապարակվել։ Նշենք, որ Լճաշենը Սարգիս Մանուկյանի ծննդավայրն է, եւ նրա աջակիցների ամենամեծ բանակը հենց այս բնակավայրից է։


Բաց մի թողեք
Զինծառայող է մահացել
Սեդա Ղուկասյանը նշանակվել է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ. Լուսանկար
Բա դուք խի՞ եք սաղ, ձեր թրաշն ավելի թանկ ա, քան մարդու կյա՞նքը. լրագրողը՝ Փաշինյանին. Տեսանյութ