Երևանում շահագործվող «Higer» (Հայգեր) մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետն արդեն լրացել է։ Քաղաքային իշխանությունները պաշտոնապես սկսել են դրանք շահագործումից հանել և համալրել նոր էլեկտրական ավտոբուսներով:
Հրապարակ թերթը գրել է․ Նշենք, որ Երևանում գործող դիզելային «Higer» ավտոբուսները ձեռք էին բերվել տարիներ առաջ և այլևս համարվում են հնացած, քանի որ դրանց տեխնիկական շահագործման ժամկետը սպառվել է, ինչի պատճառով քաղաքապետարանը որոշել է ամբողջությամբ հրաժարվել այդ մակնիշի ավտոբուսներից: Եւ հրաժարվելու տարբերակ է գտել` շահագործման ժամկետն անցած ավտոբուսները որոշել են «նաղդել» համայնքների վրա:
Այսպես. նոյեմբերի 2-ին Հրազդանի ավագանին նվիրատվություն ընդունելու մասին որոշում է կայացրել. «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Գրիգորյանի 2026 թ. հոկտեմբերի 23-ի N 14/148188-26 գրությունը․ 1. Ընդունել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հրազդանի համայնքապետարանին որպես նվիրատվություն տրված թվով 3 միավոր «ՀԱՅԳԵՐ» (HIGER) մակնիշի ավտոբուսները»:
Չի բացառվում, որ Հրազդանի համայնքապետ Սեւակ Միքայելյանն առաջիկայում այս ավտոբուսները շահագործի եւ հրազդանցիներին համոզի, որ սա քաղաքային երթուղու բարելավում է: Ամիսներ առաջ համայնքապետն ասում էր, որ մի շարք ընկերություններ պատրաստ են շուրջ 500 մլն ՀՀ դրամի ներդրում անել՝ ներգրավելով ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներ` ուղևորների և հատկապես հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար բոլոր անհրաժեշտ հարմարություններով:
Խոստանում էր նաև վերանայել գործող երթուղիների ցանցը: Եւ նման բարեփոխումների համար ներկայիս 100 դրամ ուղեվարձը դարձրեցին 150 դրամ ՝ իբրեւ թե տրանսպորտի սպասարկման և երթուղու որակը բարձրացնելու համար: Ուղեվարձը 50 դրամով թանկացրեցին, բայց տրանսպորտի որակը այդպես էլ չբարելավվեց:


Բաց մի թողեք
Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը․ Աբառոտկայի մեծ վարպետը
Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում
Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն