Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը:
Թերեւս արժե, որ քաղաքագիտական դասագրքերում այն ներառեն` որպես պետությունների ղեկավարների, վարչապետների կողմից ընդօրինակման ոչ ենթակա ձեռագիր` «Ինչպես չի կարելի կառավարել պետությունը» խորագրի ներքո: Բայց չենք կարող արժանին չմատուցել այն հնարամտությանը, որը դրսեւորում է տոտալ ձախողումներ արձանագրած այս անձնավորությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Իրեն ուղղված ցանկացած քննադատությունը սահմանափակելու, քննադատողների բերանը փակելու, մեղքը մեղավորից անմեղի վրա տեղափոխելու մաստեր-կլաս է ցուցադրում արդեն քանի տարի:
Արցախը հանձնել է եւ դրա մեղքը մեկ շաբաթ հազիվ պաշտոնավարած Արցախի նախագահի վրա է դնում, արցախցիներին թիրախավորում, արցախցի կնոջ վրա հարձակվում, թե ինչու եք փախել, Արցախում պայքարած տղամարդուն ասում է` ինչո՞ւ չես զոհվել:
Հերոսներին վարկաբեկել է, հեղինակազրկել, նրանց նվաճումները հողին հավասարեցրել, նրանց հաղթանակները պարտության վերածել, փոխանակ պատերազմով անցած հերոսներն իրեն մեղադրեն, ինքն է մեղադրում Արցախի հերոսին, հետմահու նվաստացնում, արժեզրկում նրա վաստակը:
Երբ լրագրողը հիշեցնում է Եռաբլուրն ու հարցնում` ինչո՞ւ ես մարդկանց մեղադրում չզոհվելու համար, բավական չե՞ն այս զոհերը, ինչպե՞ս ես հայ մարդու աչքերի մեջ նայում ու հարցնում` ինչո՞ւ չես զոհվել, այսքան զոհի ու արցունքի համար դու քեզ մեղավոր չե՞ս զգում, փրփրում է, լրագրողին եղկելի անվանում, սպառնում բոլոր նրանց, ովքեր իրեն կհիշեցնեն Եռաբլուրի մասին, «եղկելի» բառով բնութագրել:
Զրոյական կետից սխալ քաղաքականության արդյունքում այսքան մահ ու ավեր բերի երկրին, շարունակ ատելություն տարածի, մարդկանց բանտարկի, նրանց մահը ցանկանա, եւ երբ հիշեցնեն իր մեղքերը, հիստերիայի մեջ ընկնի:


Բաց մի թողեք
Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան
Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում
Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն