24/11/2026

EU – Armenia

Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը. Լուսանկար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ քաղաք Երևան, Քանաքեռ- Զեյթուն, Դրոյի փողոց 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված` առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5% արտադրատեսակի, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ» 1.5%» արտադրատեսակների նմուշները՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սարի Կաթ Կովիկ» պաստերացված` առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5%, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ»» 1.5% արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Blog Image