Նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում դպրոցներից մեկում Ա․ Ս․-ն դասընկերների՝ 12-ամյա Մ․ Հ․-ի, 12-ամյա Ա․ Ի․-ի, 12-ամյա Ա․ Բ․-ի և 12-ամյա Գ․ Ն․-ի հետ ունեցել է վիճաբանություն, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Ա․ Ս․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


Բաց մի թողեք
Արտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել