Հուլիսի 29-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երասխահուն գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Ջանիբեկ Գ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորին քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն կարճ ժամանակ անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։






Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ