20/08/2026

EU – Armenia

Գեղարքունիքում վրաերթից մահացածն ու 6 վիրավորները զինծառայողներ են. 2–ի վիճակը ծանր է. նոր մանրամասներ զինվորների վրաերթից. Լուսանկար

Հայտնի է դարձել, որ նախօրեին՝ օգոստոսի 19–ին, Գեղարքունիքի մարզում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարի վթարից մահացածն ու 6 վիրավորները զինծառայողներ են։

NEWS.am–ի տեղեկություններով նրանք ծառայում են Ճամբարակի զորամասում։ Զինծառայողներից մեկը տեղում մահացել է և արդեն մահացած է տեղափոխվել հիվանդանոց, 2–ի վիճակը գնահատվում է ծանր, 4–ինը՝ բավարար։ Բոլորը կոտրվածքներ են ունեցել և այժմ Մուրացանի զինվորական հոսպիտալում են։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 21.20–ի սահմաններում Գեղարքունիքի մարզում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։

6 վրաերթի ենթարկվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։

երեկ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի:

Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ է, վերջինս 2007թվականին ծնված Ս.Վարդանյանն է։

Վիրավորներն են 2007թվականին ծնված ժ.Հ-ն, 2007թվական ծնված Ա.Ս-ն, որը Երեւանի բնակիչ է, 2007թիվ Ս.Ա-ն Սյունիքի մարզի բնակիչ,2007 ծնված Ս.Ե-ն,Կոտայքի մարզի բնակիչ 2008թվականին ծնված Գ.Մ-ն,2008 ծնված Գ.Բ-ն։

Վարորդը Վահան Գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է ,որը այս պահին ձերբակալված
է: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն ՊՆ ղեկավար կազմը ,ռազմական ոստիկանությունը ողջ գիշեր եղել են Գեղարքունիքի մարզում։ Իրավապահները պարզել են որ «Գազ 53»մեքենան պիտանի չի եղել շահագործման, վարորդը ձերբակալված է։

Shamshyan.com-ն առաջինն էր հայտնել դեպքի մասին: Ըստ լրատվականի տեղեկությունների, Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 հետիոտնի․ կա 1 զոհ, 6 վիրավոր. վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․

Blog Image