20/08/2026

EU – Armenia

Պաշտպանության նոր նախարարին կհաջողվի՞ գերխնդիրը լուծել

Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտպանությա նախարարի պաշտոնում Եվգենի Խմարայի թեկնածությանը հավանություն է տվել։

Ուկրաինայի սահմանադրությամբ կառավարության անդամը նախագահի կողմից պաշտոնի է նշանակվում խորհրդարանի համաձայնությամբ։ Խմարային պաշտպանության նախարար նշանակել է օգտին քվեարկել է 312 պատգամավոր։

Իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան թելեգրամյան գրառում է կատարել և Խմարային բնութագրել որպես «մարտական սպայի, որ բազմիցս հանուն Ուկրաինայի վտանգել է կյանքը»։ Նա գնահատել է, որ Խմարան նաև «լավագույնս է դրսեւորվել որպես պաշտպանության նախարարի պաշտոնակատար»։

Ըստ Արախամիայի, պաշտպանության նորանշանակ նախարարը «սահմանել է աշխատանքի առաջնահերթությունները՝ շարունակել խլել ռազմավարական նախաձեռնությունը, պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք, խնայել մարդկային կապիտալը, զարգացնել տեխնոլոգիաները և պաշտպանական արդյունաբերության համալիրը»։

Իր հերթին Եվգենի Խմարան հայտարարել է, որ պաշտոնի նշանակվելու պահից «այլեւս հանիսանում է քաղաքացիան անձ»․ Ուկրաինայի սահմանադրությամբ պաշտպանության նախարարը «հանդիսանում է քաղաքացիական պաշտոնյա»։

Այս ֆոնին Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ֆյոդորովի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա կարևորել է նախագահական ընտրությունների անցկացումը։

Ֆյոդորովը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է ԶՈՒ գլխավոր հրամատար Սիրսկու հետ միաժամանակ։ Կիևում և ուկրաինական մի շարք քաղաքներում ի պաշտպանություն նրա ակցիաներ են իրականացվել։

Արդյոք դա քաղաքական բավարար ռեսո՞ւրս է, որպեսզի նա հավակնի նախագահի պաշտոնին։ Մանավանդ որ ռուսաստանյան մամուլը նման հավակնություններ վերագրում է նաև Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, ԶՈՒ նախկին գլխավոր հրամատար Զալուժնիին։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից նոր ընտրություններ անցկացնելու Ֆյոդորովի առաջարկությանը երկիմաստ են պատասխանել․ «Ընտրություններ, իհարկե, կարելի է և պետք է անցկացնել, բայց բավարար պայմանների առկայության դեպքում»։

Ըստ երևույթին, ակնարկվել է, որ այդ «պայմանները պետք է Ֆյոդորովը ռազմաճակատում ստեղծեր»։ Բայց հարց է, թե պաշտպանության նոր նախարարին կհաջողվի՞ այդ գերխնդիրը լուծել։