22/08/2026

EU – Armenia

Շվեդիայում մի տղամարդ թրով հարձակվել է դպրոցի վրա. տուժածներ կան

Շվեդիայի Ֆագերստա քաղաքում թրով զինված 18-ամյա տղամարդը հարձակվել է Բրինելի միջնակարգ դպրոցի աշակերտների վրա։

Մեկ մարդ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր։ Նրանք կրակ են բացել հարձակվողի վրա, ով այնուհետև ձերբակալվել է սպանության կասկածանքով։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժածներից երկուսը դեռահասներ են, ծանր վնասվածքներ են ստացել։ Երրորդը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Շվեդական SVT հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ հարձակվողը գուցե դպրոցի նախկին աշակերտ է եղել։ Նա նաև քրեական անցյալ է ունեցել հարձակման համար։ Հարձակման պահին դպրոցում եղել է մոտ 450 աշակերտ՝ 16-ից 20 տարեկան։ Դպրոցը նոր էր վերաբացվել ամառային արձակուրդներից հետո, և որոշ աշակերտների համար առաջին դպրոցական օրն էր եղել։

Ոստիկանությունը շարունակում է հետաքննել հարձակման հանգամանքները և հանցագործի հնարավոր դրդապատճառները։