22/08/2026

EU – Armenia

Վրաերթ Փարաքարի «Գայի» պոստի մոտ, 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի․ Լուսանկար

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում Փարաքար համայնքի Երևանյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Գայի» պոստի մոտ 25-ամյա Արթուր Շ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 36-ամյա Սամվել Բ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image