24/08/2026

EU – Armenia

Պետք է լինեն նոր ընտրություններ, առանց սրանց

Նրանից, ինչ ասում է Հայաստանը օկուպացրած անլեգալ պարագլուխը ԱԺ ամբիոնից, միայն մի հետևություն կա․

Անհապաղ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, առանց սահմանադրախախտի, և այս հարցը պետք է ամեն օր լինի օրակարգում:

Անկախ նրանից այդ ընտրությունները կլինեն Սահմանադրության կեղծաքվեից առաջ, թե հետո։

Կարևոր չի, թե քանի անգամ նա արտասանում Գարեգին Երկրորդի ավազանի անունը, կարևոր է, թե քանի անգամ է արտասանվելու, որ պետք է լինեն նոր ընտրություններ, առանց սրանց:

Արցախը պեռաշկի չի, որ ՔՊ-ն ուտի, մարսի, կղի ու ոչ էլ խոզի կաշի, որ մանր-մանր քերթես, մինչև ժողովրդի մտքից հանես

Արցախի համար մարդկանց են սրանք սպանել, ու Արցախի համար էլ շարունակում են ռեպրեսիաները

Նախ Հայաստանի քաղաքացու առաջ Արցախի հանձնման համար պիտի պատասխան տան, հետո մենք որոշենք թե ինչպես է լինելու վերադարձը:

Բնականաբար այս ընտրակեղծարարները շուտով չեն լինելու, իսկ կաթողիկոսական գահն էլ, մեր երազանքներն էլ լինելու են։

Ձայնագողը ճիշտ է ասում՝․ Հայոց ցեղասպանության ճանաչման զենքից իրենք զոհվելու են՝ ՔՊ-ն և Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը։

Ի դեպ, էական չի Հայաստանը կպատերազմի, թե ոչ

Էական է, որ ՔՊ ահաբեկչական խումբը, որը կեղծել է ընտրություններն ու խաբելով սպանել մեր զինվորներին, և անմեղ մարդկանց դեմ սուտ ցուցմունքներ տալով՝ լցնում է բանտերը, որևէ մեկին ո՛չ իշխի, ո՛չ հրաման տա

Սա միայն հայաստանյան կոնցեպտ չէ, սա նորմալ, մարդկային, քաղաքակրթական կոնցեպտ է, որ դավաճանը և մուտիլովշիկը չի կարող իշխել ձեզ:

Իսկ պատերզմ վարելը կամ զսպելը, կանեն նորմալ մարդիկ, որոնք գեներալների գլխին չեն սարքում ու բանտ նետում:

Այս մասին ֆեյսբուքում գրել է Հովհաննես Իշխանյանը