Ուկրաինա-մոլդովական սահմանին գտնվող Ստարոկոզաչյեի միջազգային ավտոմոբիլային անցակետում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հարձակման պահին զոհվածներն ու վիրավորները գտնվել են անցակետի մոտ։ Եվս 16 մարդ ավտոբուսներով տարհանվել է անվտանգ վայր։
Հարվածը վնասել է անցակետի շենքերը՝ ոչնչացնելով ավտոբուսներ, բեռնատարներ և մեքենաներ։ Անցակետում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է այս տարածքում մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակավոր դադարեցման մասին։ Մոլդովայի իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին։


Բաց մի թողեք
Ադրբեջանցին ահաբեկչություններ էր ծրագրել Մոլդովայում և Ուկրաինայում. Լուսանկար
Հունգարիան պարտվել է Ուկրաինայի համար ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ ԵՄ-ի հետ կապված վեճում
Աթենքը խստացնում է էլեկտրական սկուտերների դեմ պայքարը, քանի որ Եվրոպան անվտանգության տագնապ է հայտարարել. Լուսանկարներ