Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2026 թվականի պետբյուջեով որքա՞ն գումար է նախատեսված մարզպետի աշխատակազմի պարգեւատրումների, դրամական խրախուսանքների համար, որքա՞ն գումար՝ մարզպետի աշխատակազմի միջոցով մարզի կարիքավորներին դրամական օգնության համար»։
Հրապարակ թերթը գգրել է․ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Մարզպետի աշխատակազմի աշխատակիցների պարգեւատրման համար 2026թ․ պետական բյուջեով նախատեսված է 42515,9 հազար դրամ, քաղաքացիական ծառայողների համար՝ 23367,5 հազար դրամ, սոցիալական աջակցության համար՝ 59833,8 հազար դրամ»:
Ստացվում է, որ մարզպետի աշխատակազմի 66 աշխատակիցները՝ պետական եւ քաղաքացիական ծառայողները, որոնք համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, աշխատավարձից զատ, այս տարվա ընթացքում պետբյուջեից ստանալու են 65 միլիոն 883 հազար 400 դրամ պարգեւավճար, իսկ մարզի սոցիալապես անապահովներին տրվելու է դրանից ավելի քան 6 միլիոն դրամով պակաս՝ 59 միլիոն դրամի ֆինանսական օգնություն։

Բաց մի թողեք
Արման Եղոյանը եւ նրա նմաններն ովքե՞ր են` թշնամու ծրագիրն իրականացնողները
Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը
Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր