Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Գ․-ն իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կորցրել է կառավարումը և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաց մի թողեք
Մինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական կրթության համար․ ովքե՞ր կարող են օգտվել զբաղվածության նոր ծրագրից
Մի աղջիկ ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր»-ի կամրջի տակ հարաբերություն են առաջարկել, փնտրում են ոմն «Էրոյի»
Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի