16/09/2026

EU – Armenia

Եվրոպայում շոգի պատճառով շուրջ 35 հազար մահ է գրանցվել. Ֆոն դեր Լեյեն

«Եվրոպայում 2026 թվականի ամռանը շոգի ժամանակ միջին վիճակագրությամբ շուրջ 35 հազար մահ է գրանցվել»։

Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«35 հազար մահ շոգի ալիքների ժամանակ: Ծերանոցներն ու հիվանդանոցները վտանգավոր կերպով գերտաքացել են, և այս ամենը միայն նախանշանն է այն ամենի, ինչ սպասվում է մեզ»,- ասել է Ֆոն դեր Լայենը։

Նա հավելել է, որ Եվրոպան տաքանում է համաշխարհային միջին մակարդակից կրկնակի արագ, և հաստատել է ԵՄ մտադրությունը՝ հավատարիմ մնալ հաստատված կլիմայական նպատակներին: