ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարց է ուղղել արտերկրյա դեսպանների հետ նրա հանդիպումների վերաբերյալ։
Ղազարյանը նկատել է, որ ԿԸՀ-ի հրապարակումների զգալի հատվածը հենց տարբեր երկրների դեսպանների հետ Հովակիմյանի հանդիպումների մասին է։ Պատգամավորը հետաքրքրվել է, մասնավորապես, թե ինչ հարցեր են քննարկվել ՌԴ-ի դեսպանի հետ ընտրություններից առաջ, ինչպես նաև Լատվիայի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։
«Ես դեսպան եմ եղել, Լեհաստանի ԿԸՀ-ի հետ երբեք չեմ հանդիպել»,- նշել է Ղազարյանը՝ կասկածի տակ դնելով նման հանդիպումների անհրաժեշտությունը։
Վահագն Հովակիմյանը պատասխանել է, որ հանդիպումների նախաձեռնողը հիմնականում դեսպաններն են։ Նրա խոսքով՝ երբ դեսպանը ԱԳՆ-ի միջոցով պաշտոնապես հանդիպում է խնդրում, այդ հանդիպումը չկայացնելը ճիշտ մոտեցում չի լինի։


Բաց մի թողեք
Հաստատվել է ԳԱԱ նախագահության անվանական կազմը
Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած 11 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից. Լուսանկար
Արշակ արքեպիսկոպոսի գործով դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն. Լուսանկար