18/09/2026

EU – Armenia

Դուք չեք կարող ԿԸՀ նախագահ լինել

ԱԺ նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը քննադատությամբ է հանդես եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հասցեին։

Պատգամավորը հայտարարել է, որ Հովակիմյանը, իր գնահատմամբ, չի կարող զբաղեցնել ԿԸՀ նախագահի պաշտոնը՝ նշելով, որ նրա գործունեությունը վկայում է երկրում հավասարակշռության մեխանիզմների բացակայության մասին։

Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում իր ընտրվելու նպատակը որևէ քաղաքական ուժի շահերի կամ իրավունքների պաշտպանությունը չէ։