Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման տեխնիկական մակարդակով։ Այդ մասին Կիևում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ Զելենսկու, ամերիկյան կողմը ներկայումս կապի մեջ է Ուկրաինայի և Ռուսաստանի հետ և առաջարկում է անցկացնել նման հանդիպում։ Կիևը հաստատել է դրան մասնակցելու պատրաստակամությունը։
«Ամերիկյան կողմն այսօր կապի մեջ է Ուկրաինայի, Ռուսաստանի հետ և առաջարկում է մինչև հոկտեմբերի վերջը տեխնիկական մակարդակով եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ Կիևի դիրքորոշման վերաբերյալ նոր տեղեկություն չկա․ Ուկրաինան բաց է բանակցություններ անցկացնելու համար Արաբական Միացյալ Էմիրություններում կամ մեկ այլ երկրում, որը կառաջարկի Վաշինգտոնը։ Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք Մոսկվան ստացել է համապատասխան առաջարկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են հոկտեմբերին հանդիպել Աբու Դաբիում՝ հնարավոր մասնակի հրադադարը քննարկելու համար, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից փոխադարձ հրաժարման հարցով։

Բաց մի թողեք
Բելգիայի նախկին վարչապետ Վերհոֆշտադտը հետաքննության է ենթարկվում Եվրախորհրդարանի պրակտիկանտների հետ կապված գործով
Ինչ խնդիրներ են ունեցել Էմանուել Մակրոնն ու Ելիսեյան պալատի գլխավոր խոհարարը․ բացահայտում
Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ