05/10/2026

EU – Armenia

Դպրոցներ են հրկիզվում, փակվում․ Ֆրանսիայում համատարած քաոս է

Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրին ամփոփել է Ֆրանսիայի լիցեյներում բռնությամբ և վանդալիզմով լի շաբաթը։

Նախարարի խոսքով՝ 400-ից 500 կրթական հաստատություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն կփակվեն։ Նա հավելել է, որ դրանցից առնվազն 24-ը հրկիզվել կամ վանդալիզմի են ենթարկվել։

Ժեֆրին նաև հայտնել է, որ բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր 78 կրթական աշխատող վիրավորվել է։

Ուսուցիչների պակասի և դպրոցական շենքերի վատթարացող վիճակի դեմ բողոքի ցույցերը բռնկվել են Փարիզի շրջանում սեպտեմբերին և տարածվել ամբողջ Ֆրանսիայում, տասնյակներով վիրավորվել և հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են ոստիկանության կողմից։

Ցուցարարները նախատեսում են վերսկսել հանրահավաքները երեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին։

Դպրոցներ են հրկիզվում, փակվում․ Ֆրանսիայում համատարած քաոս է