Սեպտեմբերի 27-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Սուսաննա Հ.-ն է, ով մահացած վիճակում տեղափոխվել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» ախտորոշմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կնոջ մահվան փաստով ոստիկանները Դիլիջանի ոստիկանություն են տեղափոխել նրա 41-ամյա որդուն, ում այնուհետև ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները նաև տեղեկություններ են ստացել, որ տղան մի քանի անգամ բռնության է ենթարկել մորը և հնարավոր է՝ մահը բռնության հետևանքով է եղել։ Այդ ամենը ճշտելու ուղղությամբ ոստիկաններն ու քննիչները աշխատում են։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը կինը Դիլիջանում մեծ հարգանք է վայելել, աշխատել է դպրոցներից մեկում որպես ուսուցչուհի, ով մի քանի սերունդ է կրթել, և շատերը մեծ ցավ են ապրել նրա մահվան համար։

Բաց մի թողեք
Սերբ անջատողական քաղաքական գործիչ Միլորադ Դոդիկը շնորհակալություն է հայտնում Թրամփին և Պուտինին՝ Բոսնիայում վիճահարույց ընտրություններում հաղթանակ հայտարարելիս
Ինչո՞ւ են այս ամենը թաքցրել ու Մուսաևին ներկայացնում են որպես 18 տարեկան մոլորված տղա
Քրեական վարույթ է նախաձեռնվել