«Հայաստան – Միացյալ Թագավորություն» գործարար համաժողովի (Armenia–UK Business Forum 2026) բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցով, որում՝ ի թիվս այլ մանրամասների, մի քանի անգամ իր նեղացվածությունը հայտնեց, որ այս համաժողովին նվիրված երեկ համերգ է տեղի ունեցել Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում, որին սակայն իրեն չեն հրավիրել, նա անընդմեջ «կծում» էր, թե այն տպավորությունը, որ ստացել եք երեկվա համերգից, այն ապրումները որ ունեցել եք երեկվա համերգի ժամանակ ․․․ և այսպես շարունակ։
«Հայաստան – Միացյալ Թագավորություն» գործարար համաժողովի մեկնարկային գալա-համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի երեկոյան՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այն կրում էր «մշակութային կամուրջ» ստեղծելու գաղափարը և անցել է բարձր դասական երաժշտության մթնոլորտում։ Համերգային ծրագրի հիմնական մանրամասները եղել են․ բրիտանական ներկայություն. Հատուկ այս երեկոյի համար ՄԹ-ից հրավիրվել էր աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Գայ Ջոնսթոնը (Guy Johnston), ով կատարել է Էդուարդ Էլգարի նշանավոր «Թավջութակի կոնցերտը»։ Մենակատարին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան)։ Համերգը ղեկավարել է հատուկ հրավիրված հյուրը՝ Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիր և երաժշտական տնօրեն, դիրիժոր Մարիոս Պապադոպուլոսը (Marios Papadopoulos MBE)։ Երեկոն ծառայել է որպես համաժողովի առաջին «կամուրջը», որը երկու երկրների միջև տնտեսական ու գործարար կապերի մեկնարկից առաջ խոսել է մշակութային դիվանագիտության լեզվով։
«Զբոսաշրջության հոսքերը լավ նախանշան են երկրի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության վերաբերյալ»: Այս մասին Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես-համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեսնում ենք, որ արդեն իսկ միտումները նկատվում են, երբ օտարերկրյա ներդրողները ներդրում են անում Հայաստանի անշարժ գույքի ոլորտում։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես են համարվում բնակարաններ գնելը և վարձակալությամբ հանձնելը»,- ասել է Փաշինյանը։

Բաց մի թողեք
ՔՊ-ն հաստատեց Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
Թեժ բանավեճեր ընդդիմադիրների ու Ռուբեն Ռուբինյանի միջև
Քֆուր, քյաֆար, ծաղր. մարդ եմ` կարող եմ սխալ միտք էլ ձևակերպել