Ֆրանսիայում մոտ 86,000 մարդ մասնակցել է դպրոցական զանգվածային բողոքի ցույցերին, հաղորդում է Le Figaro-ն։
Ցուցարարները պահանջում են դպրոցական սննդի և դասարանների կազմակերպման բարելավում, դպրոցական ֆինանսավորման ավելացում, սմարթֆոնների օգտագործում և աշակերտների ու վարչակազմի միջև բաց երկխոսություն։
Ըստ իշխանությունների՝ բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր մոտ 200 դեռահաս է վիրավորվել։ Հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է 1949 մարդ, իսկ հոկտեմբերի 2-ին՝ ևս 600 մարդ, որոնց թվում մեծ է անչափահասների թիվը։
Բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին Փարիզի դպրոցում և հետագայում տարածվել ամբողջ երկրով մեկ։ Այս ընթացքում բախումներ են եղել դպրոցականների, ուսուցիչների և իրավապահների հետ, հրկիզվել ու թալանվել են կրթական հաստատությունները և այլ անկարգություններ են տեղի ունեցել։


Բաց մի թողեք
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ պատերազմի․ ո՞վ է թիրախում
Ո՞վ է դարձել ֆիզիկայի բնագավառում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիր. Լուսանկար
Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից