Ֆրանսիան վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ փորձարկեց M51.3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, բայց առանց միջուկային լիցքի: Այս մասին գրում է AFP-ն։
Փորձնական արձակումը կատարվել է սուզանավից։
AFP-ն նշում է, որ փորձարկումներին հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նմանատիպ հրթիռային փորձարկումներ անցկացվել են 2023 թվականի նոյեմբերին։
M51-ը սուզանավերի վրա տեղադրվող բալիստիկ հրթիռ է։ Արձակման առավելագույն հեռահարությունը 9-10 հազար կմ է, մեկնարկային քաշը՝ 52 տոննա։

Բաց մի թողեք
«Ռոսատոմը» թաքցրել է հունգարական միջուկային նախագծի կապալառուի հետ կապված մտահոգությունները
Ֆրանսիայի Լը Պենը ներկայացնում է տնտեսական հարթակ, որը լի է աչքի ընկնող կրճատումներով, բայց քիչ նոր գաղափարներ
Զելենսկին տագնապալի լուր է հայտնել․ ի՞նչ է կատարվում