Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինը՝ Անի Ավետիսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ:
Վերջինիս մայրը՝ Մանուշակ Ավետիսյանը ասում է՝ սպասում են՝ վերքերը լավանան, որ հաջորդ վիրահատությունները իրականացվեն. «Դեռ չի լավացել վերքը, պետք ա լավանա, որ կարենան վիրահատեն: Ցավեր ունի, ինչ կարամ ես ինչ ասեմ: Ես ստեղ էրեխեքի մոտ եմ»,- նշում է նա:
Ըստ կնոջ՝ երեխաների հետ էլ հոգեբաններն են աշխատում. «Մասիսի Դաշտավան գյուղում ենք, երեխաները վախեցած են, հետները հոգեբաններն են աշխատում, աննշան փոփոխություն կա, տղան ա շատ ընկճված»:
Ըստ տուժած կնոջ մոր՝ հիվանդանոցային բոլոր ծախսերը հոգում է պետությունը. «Նախարարությունը ծախսերը, բան լրիվ անում ա: Հոգեբաններն էլ են անվճար աշխատում էրեխեքի հետ»:
Մանուշակ Ավետիսյանին զայրացնում է այն, որ լրատվամիջոցները խեղաթյուրված են ներկայացնում իրենց խոսքերը. «Գնում խոսցնում են (-խմբ. նկատի ունի Անի Ավետիսյանին), նորից թազանում ա, չգիտեմ՝ ինչ ասեմ: Լրատվականներն էլ բան են հարցնում… իմ աղջկան խոսցրել են, էնի ճիշտ խոսում ա, նախադասությունները փոխած են ներկայացնում, ոչ մեկն էլ չի ուզում խոսա, պատասխանի հարցերին: Մենք էլ ենք կարդում, սխալ բաներ ա գրած: Մեր ասածին համապատասխան բան չի գրած: Իմ աղջիկը ամուսնալուծված ա, 6 տարի ա՝ դատարանով բաժանված ա: Էնի (-խմբ. երեխաների հայրը և Անի Ավետիսյանի նախկին ամուսինը) սկի չի զանգում իրա էրեխեքից հարցնի: Մի տարի ա՝ նոր ամուսնացել ա աղջիկս, ամուսինը հիվանդանոցում պահում ա Անիին»:
Այսօր Հրապարակ թերթը հրապարակում է ունեցել, մենք էլ՝ վերահրապարակել ենք. «Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ»` Շաքիի դեպքերի արդյունքում վիրավորված Անի Ավետիսյանի մասին: Զրուցել էինք նրա քրոջ՝ Արփիի հետ: Նա մեզ պատմել էր Անիի առողջական վիճակի մասին, հարցրել էինք, թե ինչով են օգնում նրանց, ինչ ֆինանսական դժվարություններ ունեն: Արփին ասել էր, որ դեպքից հետո «Նախարարությունը գումարով, սննդով եկել էր, Մասիսի հիվանդանոցի տնօրենն է գումարով օգնել եւ եւս մեկ կազմակերպություն է երեխեքին հագուստով օգնել։ Տրամադրված գումարը գնում է միայն ճանապարհածախսին։ 500 հազար է տվել նախարարությունը, Մասիսի գյուղից մենք մինչեւ գնում ենք իր մոտ, գնալ-գալով՝ ամենապակասը 10 հազարը կա»։
«Սիսիանի քաղաքապետարանից մրգեր էին բերել՝ մի օրվա, ոնց մենք առեւտուր կանեինք մի օրվա համար, աղջկա հագած հագուստ էին բերել, աղջիկը 12 տարեկան է, բայց խոշոր երեխա է, իր տարիքից մեծ է երեւում, այդ հագուստն անգամ 8 տարեկան երեխայի հագով չէր լինի։ «Վորլդ Վիժնից» էին երեխաներին հագուստ տվել, դա երեխաների հագով էր։ Դրանից հետո ոչ ոք ոչ մի բանով օգնություն չի առաջարկել, չի եկել, գումարն էլ, որ փոխանցվել է, հազիվ հերիքում է ճանապարհածախսին, օրվա սննդին։ Ամուսինն էլ չի կարողանում աշխատել, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, վիրահատվել էր, հիմա էլ, էս դեպքից հետո երեխեքի հիվանդանոցի հարցերով է գնում-գալիս։ Թոշակառու է մայրիկս՝ նորից խնդիրներով, 70-ին մոտ են մեր ծնողները, մենակ հայրիկս է աշխատում․ էս դեպքից հետո ինքն էլ չի գնում աշխատանքի»։
Մեր հրապարակումից ժամեր անց Փաշինյանի «Հայկական ժամանակը» հոդված է հրապարակել` փորձելով հերքել մեր գրածը: «Մեզ խոսցնում են, նախադասությունները փոխած ներկայացնում. Պետությունը ծախսերը լրիվ անում ա» վերնագրով նյութում խոսել է Անիի ու Արփիի մայրը` Մանուշակ Ավետիսյանը:
վերընշված հատվածում գրվածը ենթադրաբար` խոսքը մեր հրապարակման մասին է: Մենք չգիտենք, թե տարեց կնոջն ինչ են ասել, ինչպես են վախեցրել կամ խաբել, որ նման բան է ասել: Բայց անբարեխիղճ լրատվությամբ այսօր որեւէ մեկին հնարավոր չէ զարմացնել` իշխանական լրատվամիջոցը փորձել է հերքել մեր հրապարակումը եւ Անիի քրոջ ասածները:
Տեղադրում ենք Անի Ավետիսյանի քրոջ` Արփիի հետ մեր զրույցի ձայնագրությունը, որտեղից կարող եք համոզվել, որ ոչ մի բառ փոխված չէ եւ որեւէ բան չափազանցված չէ:



Բաց մի թողեք
Արտակարգ․ Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի
Էն կարգի քաոս են ստեղծել ժողովրդի համար, որ մարդ զզվում ա էս շենք մտնի
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Toyota»-ն բախվել է ձիու, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ Լուսանկար