03/11/2026

EU – Armenia

Ես փորձում էի պարզել Կերկիրայում որտեղ է ապրել Կոստան Զարյանը․ Լուսանկարներ․ Տիգրան Մկրտչյան

1937–1939 թթ.-երին Կերկիրայում է ապրել 20-րդ դարի հայ մեծանուն գրող, արվեստաբան, մտավորական Կոստան Զարյանը։ Հենց այստեղ էլ նա գրել է «Կղզին և մի մարդ» վիպակը և ավարտին է հասցրել իր գլուխգործոցներից մեկը՝ «Նավը լեռան վրա» վեպը։

Անգլիացի մեծանուն ճանապարհորդական գրողներ, եղբայրներ Ջերալդ և Լոուրենս Դարելները հիշատակում են Զարյանին իրենց գրքերում։ Լոուրենսն ընդհանրապես բավական սերտ կապի մեջ է եղել Զարյանի հետ և Prospero’s Cell հռչակավոր գրքում Զարյանը դքսի ու Թեդորոս Ստեֆանիդեսի հետ միասին հիմնական կերպարներից մեկն է հանդիսանում։

May be an image of street and text

Ես փորձում էի պարզել որտեղ է ապրել Զարյանն այդ 2-3 տարիների ընթացքում մինչև որ Դարելի մոտ հստակ հղմանը հանդիպեցի առ այն, որ նա ապրում էր Գրանդ Հոթել Սթ. Ջորջի վերնահարկում։

Այդ անունով այլ հյուրանոց կա Կերկիրայում ու անհնար է, որ Զարյանն այնտեղ ապրեր։ Փորձի պարզել, թե 20 -րդ դարի սկզբին որտեղ է գտնվել այդ հյուրանոցը և ի վերջո տեղանքը պարզվեց արխիվային լուսանկարների միջոցով։

Հրաշագեղ Սպիանադայի մոտ գտնվող այդ ժամանակին հայտնի հյուրանոցը այժմ այլ գործառույթներ ունի։ Ահա խնդրեմ Զարյանի կեցավայրը Կերկիրայում դրսից (վերջին հարկ):

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ու լուսանկարներ է հրապարակել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը

May be an image of Piazza di Spagna and Camogli

May be an image of Camogli