19/11/2026

EU – Armenia

Տղամարդկանց հոգեկան առողջությունը հավասարության խնդիր է, նշում են Եվրախորհրդարանի պատգամավորները

«Renew» խմբակցությունը ԵՄ-ի՝ սոցիալական մեդիային վերաբերող կանոնները դիտարկում է որպես տղամարդկանց հոգեկան առողջությունը պաշտպանելու միջոց

«Renew» խմբակցության եվրապատգամավորները կոչ են անում ԵՄ-ին մշակել ռազմավարություններ՝ ուղղված տղամարդկանց հոգեկան առողջության բարելավմանը՝ պնդելով, որ այն պետք է դիտարկվի որպես գենդերային հավասարության հարց։

«Վիճակագրությունը չի ստում։ Եթե նայենք ինքնասպանությունների թվին, ապա իսկապես ապշեցուցիչ է, որ ինքնասպանություն գործողների ավելի քան 75 տոկոսը տղամարդիկ են», — չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում «Rapporteur»-ին ասաց եվրապատգամավոր Վերոնիկա Ցիֆրովա Օստրիհոնովան։

Ըստ ԵՄ վիճակագրական գործակալության տվյալների՝ 2023 թվականին ԵՄ-ում տղամարդկանց շրջանում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լիտվայում, Հունգարիայում և Սլովենիայում։

«Հասարակության մեջ ինչ-որ բան է տեղի ունենում, և մենք պետք է անդրադառնանք դրան. պետք է պարզենք պատճառները», — «Rapporteur»-ին ասաց եվրապատգամավոր Բիլի Քելեհերը։ Նա զգուշացրեց, որ խնդիրը կարող է հետևանքներ ունենալ սոցիալական համախմբվածության համար։

«Հավասարությունը «զրոյական գումարով խաղ» (zero-sum game) չէ», — հավելեց Ցիֆրովա Օստրիհոնովան։

Օգնություն փնտրելու խոչընդոտները

«Movember»-ի՝ ավստրալական ծագում ունեցող և տղամարդկանց առողջությամբ զբաղվող հասարակական կազմակերպության հրապարակած նոր զեկույցը ցույց է տալիս, որ տղամարդիկ ավելի հազվադեպ են բարձրաձայնում հուզական կամ հոգեսոցիալական խնդիրների մասին և ավելի քիչ հավանականությամբ են դիմում մասնագիտական ​​օգնության։

«Եվրոպան իր դերակատարումը պետք է ունենա համապարփակ ռազմավարությունների առաջմղման գործում», — նշեց Քելեհերը՝ ընդգծելով սոցիալական մեդիայի ազդեցությունը հոգեկան առողջության և գենդերային հավասարության վրա։

«Թվային ծառայությունների մասին ակտը» (Digital Services Act), որն ուժի մեջ է մտել 2022 թվականին, պահանջում է, որ խոշորագույն առցանց հարթակները, ինչպիսիք են TikTok-ը, Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը, մեղմեն առկա ռիսկերը, այդ թվում՝ առողջությանն առնչ «Renew Europe»-ը հորդորում է ԵՄ-ին զբաղվել «կախվածություն առաջացնող դիզայնի» խնդրով և պաշտպանել երիտասարդների հոգեկան առողջությունը
Առողջապահություն

«Renew Europe»-ը հորդորում է ԵՄ-ին զբաղվել «կախվածություն առաջացնող դիզայնի» խնդրով և պաշտպանել երիտասարդների հոգեկան առողջությունը:

«Թվային քաղաքականությունն իսկապես եվրոպական իրավասության ոլորտ է։ Ուստի, հենց այստեղ են եվրոպացի օրենսդիրներն ունենում ամենամեծ դերն ու ազդեցության ամենահզոր լծակը», — նշեց Ցիֆրովա Օստրիհոնովան։

Սլովակ եվրոպատգամավորը հայտնեց, որ ջանում է հասնել նրան, որ Եվրախորհրդարանի առողջապահության հարցերով հանձնաժողովն իր մշակած զեկույցում ավելի մեծ ուշադրություն դարձնի տղամարդկանց հոգեկան առողջությանը։ Նա հանդես է գալիս որպես տվյալ հարցի գծով ստվերային զեկուցող։