Կրճատումները բավարար չեն «տնտեսող» երկրների համար, իսկ «համախմբման քաղաքականության կողմնակիցների» համար էլ ընդունելի տարբերակ չեն
ԵՄ-ի «տնտեսող» (frugal) երկրները չեն ընդունում Անտոնիո Կոշտայի՝ բյուջեի վերաբերյալ ներկայացրած նոր առաջարկը՝ պնդելով, որ նախատեսված կրճատումները բավարար չեն ծախսերը զսպելու համար։ Նրանք պահանջում են ավելի խորը կրճատումներ իրականացնել ԵՄ-ի հաջորդ յոթնամյա բյուջեում։
Շաբաթ օրը ներկայացված՝ Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկը նախատեսում է ավելի քան 10%-ով (կամ 204 միլիարդ եվրոյով) կրճատել Եվրոպական հանձնաժողովի՝ 2025 թվականի համար նախապես ներկայացրած 2 տրիլիոն եվրո կազմող բյուջեի նախագիծը։ Կոշտան հաջորդ շաբաթվա վերջին առաջնորդներին հրավիրում է հատուկ գագաթնաժողովի՝ հույս ունենալով համաձայնության գալ։
Սակայն նրա նոր փոխզիջումային տարբերակը չի գոհացրել ԵՄ-ի ֆինանսապես պահպանողական «տնտեսող» երկրներին, որոնք միության բյուջե ավելի շատ գումար են վճարում, քան ստանում են։ Այս խումբը պահանջում է մի քանի հարյուր միլիարդ եվրոյի կրճատումներ և ժամանակակից բյուջե, որը կենտրոնացած կլինի պաշտպանության և մրցունակության վրա։
Գերմանիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Նիդերլանդների կողմից ներկայացվող այս վեց երկրները դժգոհում են, որ Կոշտայի առաջարկած կրճատումները հանգեցնում են անհավասարակշիռ ծախսային ծրագրի։
«Ներկա պայմաններում անընդունելի է ԵՄ բյուջեի՝ միաժամանակ ավելի քան 40%-ով աճը, — հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ — ԵՄ բյուջեում առկա անհավասարակշռությունները կարող են էլ ավելի խորանալ»։
Գերմանիան ԵՄ բյուջեի ամենախոշոր վճարողն է և ցանկանում է, որ կրճատումները վերաբերեն ավանդական ծախսային ուղղություններին (օրինակ՝ տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը), այլ ոչ թե «նոր առաջնահերթություններին», ինչպիսիք են պաշտպանությունը և մրցունակությունը։
«Ընտրությունը պարզ է. կա՛մ ԵՄ բյուջեն պետք է կրճատվի, կա՛մ պետք է ավելացվի ազգային մակարդակով վերադարձվող միջոցների չափը», — «Մենք դեռ շատ հեռու ենք փոխզիջումից», — ասաց ԵՄ հարցերով նախարար Ջեսիկա Ռոզենկրանցը։ Այնուամենայնիվ, ֆիսկալ խիստ քաղաքականության կողմնակիցների հռետորաբանությունն ավելի մեղմ է՝ նախորդ առաջարկների համեմատ։
Բանակցային նոր փաստաթուղթը («nego box») նոր թափ կհաղորդի 2028–2034 թթ․ բյուջեի շուրջ ընթացող լարված բանակցություններին։ Հաջորդ հինգշաբթի Բրյուսելում կկայանա առաջնորդների արտահերթ գագաթնաժողով՝ փոխզիջման հասնելու նպատակով։
Նախագծով նախատեսվում են զգալի կրճատումներ մրցունակությանն ու արտաքին գործունեությանն ուղղված ծախսերում, որոնք ներառում են նաև զարգացման ֆոնդերը։
Միաժամանակ, ԵՄ-ի ավանդական ծախսերը՝ ուղղված համախմբման (cohesion) և գյուղատնտեսական քաղաքականությանը, համեմատաբար ավելի քիչ են տուժել՝ ի տարբերություն հոկտեմբերին ԵՄ խորհրդում Իռլանդիայի նախագահության ներկայացրած առաջարկի։
Կոշտայի նախագծով մրցունակության ֆոնդից կրճատվել է ևս 22 միլիարդ եվրո, իսկ տարածաշրջանային ֆոնդերը կրճատվել են 8,6 միլիարդ եվրոյով՝ Դուբլինի ներկայացրած ծրագրի համեմատ։
Հավասարաչափ դժգոհություն
«Թվում է՝ ֆրանսիացիների համար Ձմեռ պապն այս տարի շուտ է եկել», — նշեց ԵՄ դիվանագետներից մեկը՝ մատնանշելով Ֆրանսիային հատկացված զգալի միջոցները՝ նախատեսված Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության (CAP) շրջանակներում։
Բյուջեի ֆինանսավորման նոր աղբյուրների շարքում թվային հարկի ներառումը նույնպես դիտարկվում է որպես զիջում Փարիզին։ Ֆրանսիան համաձայնության հասնելու նախապայման էր դրել «սեփական նոր ռեսուրսների»՝ մասնավորապես թվային հարկի սահմանումը։
Ֆրանսիացիները, սակայն, այլ կերպ են գնահատում իրավիճակը։ Ելիսեյան պալատի (Ֆրանսիայի նախագահի նստավայր) աղբյուրը Կոշտայի առաջարկած փոխզիջումը որակել է որպես «շատ հիասթափեցնող»։
«Այն բավարար չէ, հատկապես Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության (CAP) մասով, մասնավորապես՝ ֆերմերների եկամուտների աջակցության երաշխավորման հարցում», — հայտնեցին Ելիսեյան պալատից՝ հավելելով, որ այդ առաջարկը որևէ կերպ չի կարող ընդունելի հիմք ծառայել ԵՄ առաջնորդների համար հաջորդ շաբաթ կայանալիք քննարկումներում։
Լեհաստանը, որը Բրյուսել ԵՄ բյուջե. Իռլանդիայի առաջարկած փաստաթուղթը «չափազանց թանկ է» և «սխալ ուղղորդված»
Գերմանիան և հինգ դաշնակից երկրներ, որոնք բոլորն էլ ԵՄ բյուջեի զուտ վճարողներ են, մերժել են Իռլանդիայի ներկայացրած վերջին առաջարկը…
ԵՄ բյուջե. Իռլանդիայի առաջարկած փաստաթուղթը «չափազանց թանկ է» և «սխալ ուղղորդված»
Խառը գնահատականներ
Եվրախորհրդարանի՝ բյուջեի հարցերով գլխավոր բանակցողներից մեկը՝ Զիգֆրիդ Մուրեշանը, հայտարարել է, որ վերջին նախագիծը «հետընթաց է»՝ ծախսերի լրացուցիչ կրճատումներ նախատեսելու պատճառով։
«Այս առաջարկն անընդունելի է Խորհրդարանի համար և չի կարող հիմք ծառայել մեր համաձայնության համար», – հավելել է նա։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ Եվրահանձնաժողովի՝ 2 տրիլիոն եվրո կազմող նախագիծն ավելացվի 10%-ով։
Այնուամենայնիվ, եկամուտների մասով վերանայված ծրագրերը որոշակի դրական արձագանք են ստացել։
Եվրախորհրդարանի՝ սեփական ռեսուրսների (եկամտի աղբյուրների) հարցերով համազեկուցող Դանուշե Ներուդովան Խորհրդարանի առաջարկած թվային վճարի ներառումը որակել է որպես «բեկումնային պահ բանակցություններում»՝ հաշվի առնելով, որ ԵՄ երկրների միջև առաջարկվող թվային հարկի շուրջ քննարկումները փակուղում էին հայտնվել։


Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիայի վարչապետը նպատակ ունի ՄԹ-ն վերադարձնել ԵՄ
Պուտինը «մարդասպան» է. Զելենսկին՝ ի պատասխան Թրամփի կողմից Ռուսաստանի ղեկավարին «ընկեր» անվանելուն
Եվրոպացի առաջնորդները մերժում են Ուկրաինայի հարցով «Յալթա 2.0»-ի գաղափարը՝ Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումից հետո