«2 տարի 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո Վանաձորի նախկին համայնքապետ, համայնքապետի հիմնական թեկնածու Մամիկոն Ասլանյանը երեկ, դատարանի որոշմամբ,10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։
«Հրապարակ» թերթը գրում է. Նրան կալանավորել էին 2021-ի դեկտեմբերին՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, որպեսզի ամենաշատ քվեները ստացած ուժի ղեկավարը չընտրվի համայնքապետ։
Արդար ընտրություններից ճառող Նիկոլ Փաշինյանի իրավապահները մի զավեշտալի ու ապօրինի մեղադրանքով նրան այնքան պահեցին կալանավայրում, մինչեւ Վանաձորի կրիմինալ հեղինակություն Ակային՝ Արկադի Փելեշյանին, կարգեցին համայնքապետ՝ տրորելով վանաձորցիների ընտրական իրավունքը։ Կալանավայրում գտնվող Մամիկոն Ասլանյանին այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են արվել՝ «գործարքի» գնալու, սակայն նա չի համաձայնել։
Ի դեպ, կալանքն էլ կարողացել է օգուտով օգտագործել՝ 2,7 տարում նա մոտ 50 կիլոգրամով նիհարել է»:






Բաց մի թողեք
10 անշարժ գույք, մեքենա, 11 մլն. դրամ տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Սյունիքի փոխմարզպետը. Լուսանկար
ՔՊ վարչության հերթական նիստի ընթացքում ևս տարբեր ՔՊ-ականներ «կհարցաքննվեն»
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար